Մխիթարյանի շնորհիվ ֆուտբոլը Հայաստանում նոր շունչ է ստացել. ՀՀ վարչապետ
Վերջին լուրեր
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամներին: Վարչապետը պատասխանել է վերջիններին հետաքրքրող հարցերին։
Հանդիպմանը մասնակից ուկրաինական լրատվամիջոցի ներկայացուցիչն անդրադարձել է նաև Դոնեցկի «Շախտյոր»-ում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին և խնդրել վարչապետին իր կարծիքն արտահայտել երիտասարդ կիսապաշտպանի խաղի վերաբերյալ, ով ներկայում գլխավորում է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Վարչապետ Սարգսյանը նկատել է, որ Մխիթարյանի շնորհիվ ֆուտբոլը Հայաստանում նոր շունչ է ստացել: «Հենրիխ Մխիթարյանի և նրա տաղանդավոր խաղընկերների գեղեցիկ խաղի շնորհիվ հայկական ֆուտբոլի վարկանիշը միջազգային ասպարեզում կտրուկ բարձրացել է և ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեր երկրում էապես աճել»,- նշել է Տիգրան Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)