2013-ի նախագահականի «հիմնական խաղացողները»
Վերջին լուրեր
Facebook սոցցանցի օգտատեր Հրայր Մանուկյանը (Hrayr Manukyan) իր էջում գրել է.
«ԲՀԿ-ն հանդես է գալու Ծառուկյանով կամ Օսկանյանով, որոնք նախատեսված են Սերժին շնորհավորելու համար (եթե անգամ այս պահին իրանց մտքերին տենց բան չկա):
Տեր-Պետրոսյանի դնելու հավանականությունը շատ քիչ է, քանի որ առանց ԲՀԿ-ի պաշտպանության (իսկ նման բան բացառվում է) նա 2008-ի հավաքած ձայների կեսը հազիվ հավաքի, ինչին դժվար թե գնա: Իսկ եթե Տեր-Պետրոսյանը չի դնում, դնում է Բագրատյանը: Ու եթե Բագրատյանը դնում է, ՀԱԿ-ի շարքերն ու ԱԺ խմբակցությունն ուղղակի չեն կարող նրան չպաշտպանել ու պաշտպանել, ասենք, Օսկանյանին:
Այսինքն, կունենանք Սերժ, Ծառուկյան/Օսկանյան՝ ազատ խաղալու կարողության զգալի սահմանափակվածությամբ և Սերժից որևէ կերպ չկապված ու անկանխատեսելի (Սերժի համար) 2 ընդդիմադիրներ՝ Բագրատյանն ու Րաֆֆին»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)