The Associated Press. Բենղազիում հյուպատոսարանի պայթյունն ահաբեկչություն էր
Վերջին լուրեր
ԿՀՎ նախկին ղեկավար Դեվիդ Պետրեուսը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակումն ահաբեկչական գործողություն է եղել, փոխանցում է The Associated Press-ը:
ԿՀՎ նախկին ղեկավարը վկայություն է տվել փակ դռների հետևում Կոնգրեսի հետաքննչական հանձնաժողովի առջև: Սա առաջին անգամն է եղել, որ նա հայտնվել է «Կապիտոլիում»–ում այն ժամանակից ի վեր, ինչ անցյալ ուրբաթ նա հրաժարական տվեց սեքս–սկանդալի պատճառով։
Հանրապետականների ներկայացուցիչ Պիտեր Քինգը կայացած լսումներից հետո հայտնել է լրագրողներին, որ Պետրեուսը կենտրոնացրել էր իր ուշադրությունը Լիբիայի վրա:
Օրենսդիրները նշել են, որ Պետրեուսը հայտնել է, թե ըստ ԿՀՎ-ի՝ Բենղազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակումը և չորս ամերիկացիների սպանությունը եղել է ահաբեկչական հարձակում: Բայց Պետրեուսը նշել է, որ այդ որակումը հետագայում փոխվել է ամերիկյան այլ դաշնային գործակալությունների կողմից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)