Թուրքիայի խորհրդարանը քաղաքացիներին դատարաններում մայրենի լեզվով պաշտպանվելու իրավունք է վերապահել
Վերջին լուրեր
Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է քաղաքացիներին մայրենի լեզվով պաշտպանվելու իրավունքի մասին օրինագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այսուհետև Թուրքիայում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու իրավունք է վերապահվում դատական գործընթացներում պաշտպանվել իր մայրենի լեզվով:
Թուրքական բանտերում գտնվող հազարավոր քրդերի դատական գործերը մնում են չլուծված, քանի որ շատ դատապարտյալներ չեն խոսում թուրքերեն և պահանջում են դատական գործընթացներում թույլ տալ իրենց պաշտպանվել մայրենի լեզվով, ինչը մինչ այժմ մերժվում էր պատճառաբանությամբ, որ Թուրքիայի պետական լեզուն թուրքերենն է:
Հանձնաժողովը հաստատել է նաև բանտում դատապարտյալներին՝ իրենց ամուսինների և կանանց հետ հանդիպելու հնարավորություն ընձեռող օրինագիծը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)