Ռուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. Կրեմլ Դեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆ Հայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարում Հերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել ԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել 

Իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացում. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Այլընտրանքային նախագծեր խումբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Հայաստանն առանց խելքի

Պատերազմից հետո ընդդիմությունը «Հայաստանն առանց թուրքի» կարգախոսով ուզում էր հեռացնել Նիկոլին։ Հիմա Նիկոլն ուզում է մնալ իշխանության՝ «Հայաստանն առանց ռուսի» կարգախոսով։

Մեր ողջ պատմության ընթացքում մենք իքս երրորդ ուժին փորձում ենք հեռացնել Հայաստանից, բայց միշտ ստանում ենք «Հայաստանն առանց հայի» արդյունքը։ Արցախը արդեն չունենք հենց ա´յս տրամաբանության մեջ։

Ողբերգությունների պատճառն այն է, որ մենք այս բարդ տարածաշրջանում ապրում ենք «Հայաստանն առանց խելքի» տրամաբանության մեջ։ Սա է մեր բոլոր աղետների պատճառը։

Մենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունը։

Այսօրվա անկայուն աշխարհում պետությունների գոյատևման համար երկու գործոն կա՝ կա´մ բնական պաշարներ, կա´մ բնական խելք։ Այսօրվա Հայաստանը չունի ո´չ մեկը ունի, ո´չ մյուսը։ Բայց ողբերգությունն այն է, որ խելամիտ կառավարման հանրային ո´չ հայտը կա, ոչ՝ պահանջարկը։

Ունենք խելոք անհատներ, բայց խելացի համակարգերի խիստ դեֆիցիտ։

Երբ կար հայկական Արցախ ու գործող Լաչինի միջանցք, Ալիևը ձևակերպեց իր պայմանը՝ հայելանման կարգավիճակներ՝ այդ ճանապարհի և Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհների համար։ Հայկական քաղաքական միտքը, ինչպես շատ հաճախ, ֆիդայականությունից այն կողմ չանցավ. իշխանությունը չհասկացավ կամ վախեցավ թեման շարունակել, նրա բազմատեսակ ընդդիմախոսները «ոչ մի ճանապարհ, ոչ մի միջանցք, ոչ մի թուրք, ոչ մի ռուս...»՝ անիմաստ ձայնավարժանքի մեջ էին։ Հասարակությունը՝ մեծից փոքր, խելոքից անխելք, դարձել էր «միջանցքի վկա»՝ առանց հասկանալու, թե խոսքն ինչի մասին է։

Ստացանք դատարկված Արցախ, ստացանք չգործող Լաչինի ճանապարհ, բայց մեզնից ակնկալվող ճանապարհը նույն թափով ուժի մեջ է՝ որպես խաղաղության կոշտ նախապայման։

Արցախի 9-ամսյա շրջափակման փուլում, իսկ դա բավականին լուրջ ժամանակ էր, հայկական քաղաքական, պետական միտքը չգտավ ոչ մի լուծում։ Իսկ դրանք կային։ 9 ամիս մենք ոչինչ չենք արել, ուղղակի սպասել ենք աղետին։ Պարզ չէ՞, որ նման պայմաններում աղետը կգար։

Հիմա նոր պատմական արկածախնդրության փուլն ենք մտնում։ Ունենալու ենք նույն արդյունքը, ու դարձյալ, ճամբարների բաժանված, մեղադրելու ենք՝ թուրքին, ռուսին, արևմուտքին և այլն։ Ու այդպես լինելու է անվերջ, քանի չենք ընդունել, որ մեր տապալումների և ողբերգությունների պատճառը հայն է՝ մեր պետական մտածողությունը, մեր կենցաղային մտածողությունը, մեր պատկերացումները՝ պետության և աշխարհի մասին։

Նոր խելացի ձևաչափեր

Այս իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացումներ։ Մենք կարող ենք ունենալ նորից վատ, այլ որակի վտանգավոր իշխանություն։ Հավանականությունը փոքր չէ։

Առաջիկայում խելացի իշխանություն ունենալու համար այսօր պետք է ձևավորել խելացի ձևաչափեր։ Իրականությունը և անելիքները լիարժեք ճիշտ հասկացող, հնարավոր անսպասելի հաջողության տեսլականը մտքում, և գրագետ, սառը քայլերով, երբեմն՝ համեստ, երբեմն՝ ոչ ստանդարտ քայլերով, դեպի այդ հաջողությունը գնացող միավորներ։ Միայն խելքով է հնարավոր անվտանգ, ժամանակակից, խելացի պետություն կառուցել։

Ինչպե՞ս ձևավորել այդ խելացի միավորները. այս մասին՝ հաջորդիվ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ) Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերՀոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինՌԴ ԱԳՆ-ից պատմել են` ինչ փուլում է Ադրբեջանի հետ հարբերությունները Կատարի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները չեն ընդհատվելՖրանսիայում գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմըԵրբ բանական միտքը չի ծնում որևէ գաղափար, առաջ են գալիս բռունցքներըՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում2018 թվականից ի վեր հայ ժողովուրդն է որոշել ամեն ինչ. նա է երկրի տերըԻ՞նչ է լինելու երբ դիվերսիա տեղի ունենա. մտահոգվում ենքԻ՞նչն ա գրավել Ռուբինյանին, որ ինձ կամքիս հակառակ պարգևավճար է տրամադրել. ՂազարյանՔննչականը շարունակում է հանցագործություն գործել և չի կատարում դատարանի որոշումները. ԽամոյանՊարո՛ն Ռուբինյան, իրականացավ Ձեր կյանքի ֆուտբոլային երազանքըՄիայն մայրաքաղաք Բաքվում 215807 հայ էր ապրում. Աղվան ՎարդանյանTasnim. Իրանի խորհրդարանը գրանցել է արտգործնախարարին իմպիչմենտի ենթարկելու միջնորդությունԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա տենդի պատճառով գրեթե երկու հազար երեխա որբ է մնացելՍամվել Կարապետյանը հաստատ էս երկում թելադրություն գրելով չի հայտնիՈրոշ մայրեր երազում էին, որ իրենց որդիները գոնե գերեզման ունենաինCBS. Իսրայելը պատրաստ էր խոցել Flydubai ինքնաթիռը կապիտանի վրա հարձակումից հետոԹուրքական բեռնատար նավ է խորտակվելAFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դեպքով համապատասխան միջոցներ են ձեռնարկվում#ՈՒՂԻՂ․ Պատգամավորները ԱԺ-ում հանդես են գալիս հայտարարությամբՔենիայում գրանցվել է Էբոլայի առաջին դեպքըԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը
Ամենադիտված