Գազայի բնակիչների 90 տոկոսը լքել է իրենց տները
ԱշխարհԳազայի հատվածի բնակչության 90 տոկոսը ստիպված է եղել լքել իրենց տները զինված հակամարտության պատճառով, որի ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 30 միլիարդ դոլար, հաղորդում է Պաղեստինի անկլավի կառավարության մամուլի ծառայությունը։
«Սիոնիստական (իսրայելական) ագրեսիայի վեցերորդ ամսվա սկզբին ... բնակիչների 90%-ը տեղահանվել և ստիպված են եղել լքել իրենց տները... Ուղղակի վնասը և գրանցված կորուստները մինչ օրս կազմել են ավելի քան 30 միլիարդ դոլար»,- ասվում է մամուլի ծառայության Telegram-յան ալիքում։
Ըստ հաղորդագրության՝ հակամարտության պատճառով անկլավում զոհերի, վիրավորների և անհետ կորածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը։