Չինաստանում հայտարարել են «X հիվանդության» տարածման սպառնալիքի աճի մասին
ԱշխարհՏեսական «X հիվանդության» գլոբալ տարածման սպառնալիքը մեծանում է, սակայն համաճարակից դեռ հնարավոր է խուսափել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման պետական վարչության ղեկավար Վան Հեշենի խոսքերը։
Չինացի համաճարակաբանների կարծիքով՝ ինֆեկցիոն հիվանդության համաճարակի ռիսկը՝ առաջացած դեռևս անհայտ պոտենցիալ հարուցիչից, մեծանում է այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են կլիմայի գլոբալ փոփոխությունը, կենսոլորտի վրա մարդածին ազդեցության աճը և վարակների հաճախակի փոխանցումը տեսակներից տեսակ: Այս մասին Վան Հեշենն ասել է Ազգային ներկայացուցիչների համաչինական համագումարի երկրորդ նստաշրջանի ճեպազրույցում։