Մադրիդում հազարավոր մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը
ԱշխարհԱռնվազն 15,000 մարդ շաբաթ օրը Մադրիդում ցույց է անցկացրել՝ ընդդեմ Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներման օրենքի՝ պահանջելով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը, գրում է Pais թերթը։
«Շաբաթ օրը Մադրիդում տեղի ունեցած ցույցին մասնակցել է մոտ 15 հազար մարդ՝ պահանջելով վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը»,- հայտնում է հրատարակությունը։
Նշվում է, որ այս բողոքի ակցիան իր մասշտաբով ավելի փոքր է եղել, քան նախորդները և անցել է առանց միջադեպերի։