Բիլ Քլինթոնը ժամանել է Պրահա
ԱշխարհԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ժամանել է Պրահա՝ մասնակցելու մարտի 12-ին նախատեսված միջազգային համաժողովին, որը նվիրված է Չեխիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու 25-ամյակին։ Այս մասին հայտնում է ChTK լրատվական գործակալությունը։
Նախկին նախագահը ժամանել է հանրապետության նախագահ Պյոտր Պավելի հրավերով։ Բացի այդ, սպասվում է, որ ներկա կլինի ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար լորդ Ջորջ Ռոբերտսոնը:
«Մեր անվտանգությունը որոշակի չէ» խորագրով համաժողովը տեղի կունենա Պրահայի ամրոցում։ Դրան կմասնակցեն Չեխիայի բարձրաստիճան ղեկավարները։
Քլինթոնը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2001 թվականներին։