ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի անդամները Համբուրգում քննարկել են համայնքային կյանքի ակտիվացմանն առնչվող հարցեր
Բլոգոսֆերա
Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․
«ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Գերմանիա խորհրդարանական բարեկամության խմբի այցը Համբուրգի երկրամաս սկսեցինք գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից։
Քննարկեցինք համայնքային կյանքի ակտիվացման հետ կապված հիմնահարցերը։ Անդրադարձանք Հայաստանի հետ համայնքային կապերի զարգացման հիմնախնդիրներին: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանի Հանրապետության հետ կրթական և մշակութային համագործակցության խթանման անհարժեշտությունը։
Առաջարկվեցին գործնական քայլեր Հայաստանի Հանրապետության և գերմանահայ համայնքի միջև կապերի ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և Գերմանիայի հասարականան կյանքում գերմանահայ համայնքի դերակատարության բարձրացման ուղղությամբ»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում