Միջազգային քրեական դատարանը նոր նախագահ ունի
Աշխարհ
Ճապոնացի դատավոր Տոմոկո Ականեն ընտրվել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նոր նախագահ՝ երեք տարի (2024-2027 թթ․) պաշտոնավարման ժամկետով, ասվում է դատարանի հայտարարության մեջ։
«Այսօր՝ 2024 թվականի մարտի 11-ին, Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավորները լիագումար նիստում Դատարանի նախագահ ընտրեցին դատավոր Տոմոկո Ականեին: Դատավոր Ռոսարիո Սալվատորե Այտալան ընտրվեց որպես առաջին փոխնախագահ, իսկ դատավոր Ռեյն Ալապինի-Գանսուն՝ երկրորդ փոխնախագահ»,- ասված է երկուշաբթի օրը դատարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու