Ուկրաինայում Վատիկանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ
ԱշխարհՈւկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Վատիկանի ներկայացուցիչ Վիսվալդաս Կուլբոկասին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ բանակցություններ սկսելու կոչի պատճառով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Մարտի 11-ին Ուկրաինայում առաքելական նվիրակ Վիսվալդաս Կուլբոկասը հրավիրվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի՝ լրատվամիջոցներում վերջերս հրապարակված հայտարարությունների պատճառով»,- ասվում է հրապարակման մեջ։
Հանդիպման ընթացքում դեսպանին պատմել են Կիևի հիասթափության մասին՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հայտարարությունների հետ կապված։ Ինչպես հետևում է ԱԳՆ հայտարարությունից, Ուկրաինայի իշխանությունները Հռոմի պապ Ֆրանցիսկոսից բոլորովին այլ ազդանշաններ էին սպասում։ Խոսքը համաշխարհային հանրությանն ուղղված կոչերի մասին է՝ «անհապաղ միավորել ուժերն» ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, պարզաբանել է գերատեսչության մամուլի ծառայությունը։