Ադրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. Վարդեւանյան Վան Գոգի մեկ կտավը՝ $180 մլն․ Նյու Յորքում աճուրդի կհանվի $450 մլն գնահատվող հավաքածու Ընդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովում Գագիկ Ծառուկյանի քրեական գործը դատարանում է․ այն մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին Ալեն Սիմոնյանը՝ սփյուռքահայերին․ «Լեզուներդ կարճ պահեք, հեռու մնացեք մեր երկրի քաղաքականությունից» Շաքիում հավատացել էին ՔՊ-ի խոստումներին, հիմա շներն են գյուղը պահում.Նարեկ Կարապետյան Պապիկյանի հրաժարականի կարիք չկա.ընդդիմության ձեւավորած հանձնաժողովին չենք մասնակցի. ՔՊ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասահմանադրական է, դատվելու եք․ Գրիգորյան Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Հայաստանում կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի ուշ հայտնաբերման դեպքերի թիվը․ ԱՆ «Չի ձգում այդ մարդը, փոխեք․ ինքն էլ գիտի, որ չի ձգում»․ Նարեկ Կարապետյանը՝ Պապիկյանի մասին Առուշ Առուշանյան․ «Ձեր գյուղ հարազատներին ամաչելով չհրավիրեք, այլ հպարտությամբ ցույց տաք ասֆալտապատ փողոցներն ու մաքուր գյուղը» 

Քաղաքական մեծ շոու բեմադրելով՝ Փաշինյանը պարպում է հասարակության մտավոր հատվածի ռեսուրսները նոր ուղղությամբ. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
««ԱԿԱԴԵՄՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ԱՅՍՐՈՊԵԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
 
Երեկ առանձին գրառմամբ անդրադարձա փաշինյանական իշխանության այսպես կոչված Ակադեմքաղաք հիմնելու քողարկված իրական նպատակներին։ Հնարավոր է, սակայն, որ ժողովրդի դիմադրության շնորհիվ Ակադեմքաղաքն այդպես էլ չի կառուցվի ու կմնա թղթի վրա։ Անգամ այդ դեպքում փաշինյանական իշխանությունը, շրջանառելով ու գովազդելով այդ օտարածին ծրագիրը, այսօր իսկ ու մոտակա հեռանկարում լուծում է մի շարք հակաժողովրդական ու հակահայկական խնդիրներ, որոնցից ստորև նշում եմ հիմնականները և ամբողջացնում նախորդ վերլուծությունը.
 
1. «Ակադեմքաղաք» ծրագիրը շեղում է հայ հասարակության ուշադրությունը Հայաստանի ռազմական անվտանգությունն ապահովելու կենսականորեն կարևոր հրատապ խնդիրներից, այն էլ՝ Ադրբեջանի հնարավոր խոշոր հարձակման նախաշեմին։
 
Քաղաքական մեծ շոու բեմադրելով՝ Փաշինյանը պարպում է հասարակության մտավոր հատվածի սուղ ռեսուրսները մի նոր, արհեստականորեն ստեղծված ուղղությամբ, ստիպում է մարդկանց մտածել սեփական ճակատագրի առջև ծառացած նոր, անհեթեթ, բայց վտանգավոր մարտահրավերների մասին։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանն ու իր թիմն ազատություն են ստանում հերթական տարածքային զիջումներով Ադրբեջանի պահանջները բավարարելու և սեփական իշխանությունը երկարաձգելու համար։
 
2. «Ակադեմքաղաք» ծրագրի անպատեհ և հանկարծակի առաջմղումով փաշինյանական իշխանությունը հրահրում է բուռն հասարակական քննարկումներ ու այդպիսով բաժանարար նոր գծեր անցկացնում՝ փորձելով միմյանց դեմ հանել պրոֆեսորադասախոսական կազմի ավագ և երիտասարդ սերունդների ներկայացուցիչներին, ավանդական և ազատական հայացքներ ունեցող ուսանողներին, մայրաքաղաքի կենտրոնի և ծայրամասերի բնակիչներին, երևանցիներին և մյուս հայաստանցիներին առհասարակ։ Այդպիսի նենգ միջոցներով իշխանությունն ուժեղանում է, իսկ հասարակությունը՝ ավելի ու ավելի թուլանում։ Արդյունքում՝ մեծապես վնասվում ու վտանգվում են Հայաստանի պետության և ժողովրդի կենսական շահերը։
 
3. «Ակադեմքաղաք» ծրագրի միջոցով փաշինյանական իշխանությունը ստուգում-ընտրում է համալսարանական և ակադեմիական միջավայրում իրեն կուրորեն ենթարկվող, առավելագույնս հարմարվողական տարրերին՝ նրանց հետագայում ղեկավար պաշտոնների նշանակելու, իսկ «անհնազանդներին» բոլոր պաշտոններից զրկելու նպատակով՝ բնականաբար, հաշվի չառնելով ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների մասնագիտական ու բարոյական հատկանիշները։
 
4. Ակադեմքաղաք ծրագրի դեմ հանդես եկող հայրենասեր ու սկզբունքային գիտնականներին ու դասախոսներին պատժելով ու մյուսներին «դաս տալով»՝ փաշինյանական իշխանությունը փորձելու է ամբողջական վերահսկողություն հաստատել հայոց մտքի ու մտավոր աշխատանքի կառույցների վրա։
 
5. «Ակադեմքաղաքի» ծրագրի շրջանառումը լուրջ անհանգստություններ ու անվստահություն է սերմանում գիտնականների և ուսանողների միջավայրում, համընդհանուր փլուզման ու վախճանի մթնոլորտ ստեղծում, որը ստիպում է շատերին մտածել երկրից արտագաղթելու մասին։ Հայաստանի մտավոր ռեսուրսների հետագա արտահոսքն ու դուրս մղումն իրենց հերթին նպաստելու են ՀՀ դրածո իշխանությունների քաղաքական կյանքի «կայունությանն» ու երկրի կամայական ու ապաշնորհ կառավարմանը։
 
6. Փակվելիք ԲՈՒՀ-երի շուրջը վերջին տասնամյակներում ձևավորված մանր ու միջին բիզնեսներն ու տնտեսությունները մեծ վնասներ են կրելու, շատերը սնանկանալու են։ Իսկ ԲՈՒՀ-երում և նրանց շրջակայքում աշխատող բանվորներն ու ծառայողները՝ գործազուրկ են դառնալու։ Դա ևս արտագաղթի լայն դուռ է բացելու։
 
7. Փոխարենը՝ պետական բյուրոկրատիան լայն հնարավորություններ է ստանալու կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելու և իր համար հանցավոր գերշահույթներ ապահովելու՝ մեծ շինարարության ապագա գործարքները, տենդերներն ու այլ կարգի ֆինանսական ռեսուրսները («համեղ պատառները») բաշխելու և վերաբաշխելու միջոցով։
 
8. Փորձ է արվում նաև Փաշինյանի քաղաքական կերպարին գոնե ինչ-որ դրական գծեր հաղորդել՝ շինարարական մեգածրագրերի մասին խոսակցություններով կոծկել կամ առնվազն մեղմել նրա պետական դավաճանությունն ու ահռելի ձախողումները։
Կարճ ասած՝ եթե նույնիսկ իշխանությունում հայտնված դրածոները չկարողանան լուծել իրենց առջև դրված «մաքսիմում ծրագիրը»՝ հայկական ԲՈՒՀ-երի ապամոնտաժումն ու տեղափոխումը Երևանից դուրս կառուցվելիք Ակադեմքաղաք, այդ անհեթեթ ու վնասակար գաղափարի շրջանառումն արդեն իսկ Հայաստանին ու հայությանը սկսել է մեծ վնասներ պատճառել»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեսենթը նշել է, որ ԱՄՆ-ը ստիպված է եղել ընկերություններին վերադարձնել 180 միլիարդ դոլարի մաքսատուրքերԱդրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. ՎարդեւանյանՎան Գոգի մեկ կտավը՝ $180 մլն․ Նյու Յորքում աճուրդի կհանվի $450 մլն գնահատվող հավաքածուԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԳագիկ Ծառուկյանի քրեական գործը դատարանում է․ այն մակագրվել է դատավոր Մանվել ՇահվերդյանինԱլեն Սիմոնյանը՝ սփյուռքահայերին․ «Լեզուներդ կարճ պահեք, հեռու մնացեք մեր երկրի քաղաքականությունից»Լիտվան հայտարարել է ԱՄՆ ռազմական բազա մշտական ​​տեղակայելու իր պատրաստակամության մասինՇաքիում հավատացել էին ՔՊ-ի խոստումներին, հիմա շներն են գյուղը պահում.Նարեկ Կարապետյան Պապիկյանի հրաժարականի կարիք չկա.ընդդիմության ձեւավորած հանձնաժողովին չենք մասնակցի. ՔՊԵկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասահմանադրական է, դատվելու եք․ ԳրիգորյանԱՄՆ-ը անցկացրել է HACM հիպերձայնային հրթիռի առաջին թռիչքային փորձարկումը Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համարՀայաստանում կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի ուշ հայտնաբերման դեպքերի թիվը․ ԱՆ«Չի ձգում այդ մարդը, փոխեք․ ինքն էլ գիտի, որ չի ձգում»․ Նարեկ Կարապետյանը՝ Պապիկյանի մասինՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտներիԱռուշ Առուշանյան․ «Ձեր գյուղ հարազատներին ամաչելով չհրավիրեք, այլ հպարտությամբ ցույց տաք ասֆալտապատ փողոցներն ու մաքուր գյուղը»Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ Եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը սկսելու է կարոտել Ալեն Սիմոնյանին. ՎարդանյանԵթովպիան ձգտելու է ապահովել հուսալի մուտք դեպի Կարմիր ծով «Ղալումյանը արագ մեր կողմ վազեց, ռեպլիկ հնչեց».ԱԺ-ում թեժ կռիվ է եղելԳեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելԹրամփը կարծում է, որ Իրանը կապ ունի Flydubai-ի չվերթի հետ կապված միջադեպի հետ Լուլա դա Սիլվան հաղթել է Բոլսոնարոյին Բրազիլիայի ամենամեծ նահանգի 645 քաղաքներից 39-ում ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռը անհետացել է ռադարներից Սաուդյան Արաբիայի ափերի մոտ Ի՞նչ եղանակ է լինելու առաջիկա օրերինԹրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի դեպքում Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՔՊ-ականները հшրձшկվեցին ընդդիմադիրների վրաԹուրքիան Ուկրաինային է փոխանցել Korkut ՀՕՊ համակարգերՄոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման. կա զոհ և վիրավորներՈ՞մ հետ է նշանվել հայկական ծագմամբ երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը Ռուբինյան․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի» Ռուբինյան․ Շաքիի դեպքը հանցագործություն է, բայց Ադրբեջանի արձագանքը խաղաղության արդյունք էՃանապարհները և Լարսը բաց են․ իրավիճակը հանրապետությունում և ԼարսումԵրևանը և Բաքուն ձայնը փորձում են իջեցնել՝ ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար. ԱբրահամյանՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՇիրակում երեք անձի մոտ մեծ քանակի թմրանյութ է հայտնաբերվել․ 2-ը ձերբակալվել ենՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն»Range Rover-ն ու Toyota-ն բախվել են Թբիլիսյան խճուղումՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել
Ամենադիտված