Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման. կա զոհ և վիրավորներ Ո՞մ հետ է նշանվել հայկական ծագմամբ երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը Ռուբինյան․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի» Ռուբինյան․ Շաքիի դեպքը հանցագործություն է, բայց Ադրբեջանի արձագանքը խաղաղության արդյունք է Ճանապարհները և Լարսը բաց են․ իրավիճակը հանրապետությունում և Լարսում Երևանը և Բաքուն ձայնը փորձում են իջեցնել՝ ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար. Աբրահամյան ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ Շիրակում երեք անձի մոտ մեծ քանակի թմրանյութ է հայտնաբերվել․ 2-ը ձերբակալվել են ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Range Rover-ն ու Toyota-ն բախվել են Թբիլիսյան խճուղում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 

Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Եվրոպական Խորհրդարանի բանաձևը, որը կառավարության նիստում գործող վարչապետը շտապեց փողհարել՝ կարևորելով դրա հանրային քննարկումը, իրականում 90 տոկոսով ջուր է, լոլո։  Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա

Եվրոպական Խորհրդարանի բանաձևը, որը կառավարության նիստում գործող վարչապետը շտապեց փողհարել՝ կարևորելով դրա հանրային քննարկումը, իրականում 90 տոկոսով ջուր է, լոլո։

Բայց այնտեղ կա մի կետ՝ 14-րդը, որը բացառիկ կարևորություն և գործնական բովանդակություն ունի։

Կետ 14. Կոչ Ադրբեջանին` անկեղծորեն ներգրավվելու արցախահայության հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների նկատմամբ հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ միջազգային ներկայության ներքո իրենց տները արժանապատիվ և ապահով կերպով վերադառնալու և իրենց տներում ապրելու իրավունքը, մուտք գործելու իրենց հողը, սեփականության իրավունքը, պահպանելու իրենց հստակ ինքնությունը և լիարժեք օգտվելու իրենց քաղաքացիական, մշակութային, սոցիալական և կրոնական իրավունքներից: Կոչ Ադրբեջանին` ազատ արձակել և լայն համաներում կիրառել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչների համար, ովքեր շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ: Կոչ՝ լիովին, անհապաղ և արդյունավետ իրականացնելու ՄՔԴ-ի բոլոր որոշումները՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)։

Նիկոլի իշխանությունը հենց սա է համառորեն շրջանցում, և արտգործնախարարի անհոդաբաշխ ձևակերպումները՝ ԱԺ հանձնաժողովի նիստում, ուղղակի ապշեցեցիչ են։

Արցախահյայության վերադարձի խնդիրն այն եզակի, գուցե՝ միակ թեման է, որը Հայաստանը բանակցություններում կարող է որպես լծակ օգտագործել։

Սա միակ թեման է, որն այսօրվա պայմաններում լուռ կոնսենսուս է ձևավորում արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Իհարկե, ամեն մեկը գործում է իր սեփական շահի համար, բայց արդյունքում ձևավորվում է մեր, հայկական շահը։
Ստացվում է նաև հակառակ կոնսենսուսը՝ ադրբեջանաթուրքական և հայկական կողմերի լուռ համաձայնություն՝ այս հարցը չբարձրացնելու։

Ֆանտաստիկ է. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները զույգով խաղում են Հայաստանի շահի դեմ։
Ուրիշ ի՞նչ բացատրություն կարող է ունենալ այս պրոցեսը։ Ռուսաստանը, Եվրոպական խորհրդարանը ասում են՝ հարցը բարձրացրեք, արցախցիների վերադարձը Արցախ՝ Հայաստանի միակ ուժեղ և ընկալելի խաղաթուղթն է Արդբեջանի հետ բանակցություններում, և Հայաստանը դա չի անում։

Հայաստանին անողնաշար կենդանու պես պարտադրում են կատարել բոլոր ստորացուցիչ ու արհեստական պայմանները, իսկ Հայաստանը, որն ունի իրական բանակցային թեմա, այն չի մտցնում օրակարգ։
Վ. Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբը կարիք ունի բոլոր գիտակից և ազդեցիկ շրջանակների աջակցության, բայց այն կտա իրական արդյունք, եթե հայկական պետությունն այն դարձնի օրակարգ։ Այս պահին կա հնարավորություն՝ փրկելու հայկական Արցախը, և կա հնարավորություն՝ դադարեցնելու Հայաստանը մաս-մաս պոկելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը.
1. Խորհրդարանական ընդդիմությունը հենց այս թեմայով պետք է օր ու արև չտա վարչապետին ու արտգործնախարարին։

2. Հասարակության արևմտապաշտ շերտերը և նրանց մենեջմենթը պարտավոր են հետամուտ լինել Եվրոպական Խորհրդարանի բանաձևի պաշտպանությանը։

3. Ռուսաստանի հետ աշխատանքային հարաբերություններ ունեցող քաղաքական շրջանակները պարտավոր են կենտրոնանալ այս թեմայի վրա, և սա կդառնա իրական օրակարգ, և ոչ թե ուղևորություն «Добро»-ի հետևից։

4. Արցախի խորհրդարանը պետք է արտահերթ նիստ հրավիրի և անդրադառնա այս թեմային՝ Եվրոպական Խորհրդարանի բանաձևին, դիմի ՌԴ-ին։ Ի վերջո, այս բանաձևը հենց իրենց մասին է՝ որպես Արցախի ներկայացուցչական մարմնի («կոչ Ադրբեջանին` անկեղծորեն ներգրավվել արցախահայության հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ»)»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման. կա զոհ և վիրավորներՈ՞մ հետ է նշանվել հայկական ծագմամբ երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը Ռուբինյան․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի» Ռուբինյան․ Շաքիի դեպքը հանցագործություն է, բայց Ադրբեջանի արձագանքը խաղաղության արդյունք էՃանապարհները և Լարսը բաց են․ իրավիճակը հանրապետությունում և ԼարսումԵրևանը և Բաքուն ձայնը փորձում են իջեցնել՝ ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար. ԱբրահամյանՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՇիրակում երեք անձի մոտ մեծ քանակի թմրանյութ է հայտնաբերվել․ 2-ը ձերբակալվել ենՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն»Range Rover-ն ու Toyota-ն բախվել են Թբիլիսյան խճուղումՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ»«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. ԱվինյանՀրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըSABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքըԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
Ամենադիտված