Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է «Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ» «Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար 

ՀՀ-ն Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպանել չի կարող և չի ուզում. Աշոտյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը. 

«Իշխանությունների համառ ջանքերով Հայաստանի հանրային և քաղաքական օրակարգի մեջ ներմուծվել է մեր երկրի հնարավոր ինտեգրման հարցը Եվրոպական միությանը (ԵՄ), որին նոր թափ հաղորդեց Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևը։ Ավելին, Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ ցանկանում է այս հարցը դարձնել հանրային լայն քննարկման առարկա։

Իրականում ինչո՞ւ է Նիկոլը ցանկանում, որ Հայաստանի եվրոպական ապագայի թեման իրենով լցնի Ֆեյսբուքը, TV-ները և համացանցը։ Նրա ակնկալիքներն ակնհայտ են.

1. Երկրի լրջագույն խնդիրներից ուշադրությունը շեղել այս «հաճելի», բայց «օդ» թեմայով` քողարկելով սեփական ձախողումները։

2. Իր պատճառով ի հայտ եկած և եկող արհավիրքները փաթեթավորել Հայաստանի «եվրոպական երազանքի» ճռճռան և գունավոր թղթով։

3. Շարունակել փորձերը Ռուսաստանին հավասարակշռությունից հանելու և ռուսական կողմի հնարավոր կտրուկ ռեակցիան դարձնել վերջնական ապահարզանի առիթ։

4. Գուցե ամենակարևորը. կրկին պառակտել հայ ժողովրդին` ստեղծելով նոր բաժանարար հաստ գիծ պոտենցիալ ռուսամետների և արևմտամետների միջև։ Այս պառակտիչ ցանկությունն ամենավտանգավորն է, որովհետև խոր սեպ է խրելու մեր մեջ` դարձնելով մեզ բզկտված քաղաքակրթություն։

Վերջին հանգամանքի ռիսկերը դուրս են գալիս Հայաստանի սահմաններից, և Նիկոլի ուզած պառակտումը տարածվելու է նաև Սփյուռքի վրա։ Իսկ դրսի խաղացողներին` թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, դաշտ են բացելու նոր բազմաթիվ ազդեցությունների համար համապատասխան բևեռների միջոցով։ Արդյունքում` անխուսափելի է, որ այս քննարկումները նոր մեխեր են մխրճելու Հայաստանի ինքնիշխանության դագաղի մեջ։

Այո՛, Հայաստանը եվրոպական երկիր է, բայց այդպիսին լինելու համար պարտադիր չէ մտնել ԵՄ, մանավանդ, որ իրականում մեզ այնտեղ ոչ մեկը չի սպասում։ Անգամ Եվրախորհրդարանի բանաձևում տեղ գտած ձևակերպումները խիստ պայմանական են, խիստ ուղենիշային, բայց, միաժամանակ, շարքային քաղաքացիների համար շատ ականջահաճո։

Մեր քաղաքացիների մեծ մասը չգիտի, որ այս պահին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի 10 երկիր, այդ թվում` տարիներ շարունակ վերջնական որոշմանը սպասող Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան։

Մեր քաղաքացիները չգիտեն, որ Արևմտյան Բալկանները` Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, Բոսնիան և, որոշ առանձնահատկություններով՝ Կոսովոն, անկախ բազում լծակներից և եվրոպական ֆինանսական միջոցներից, մոտ ապագայում անգամ չեն դառնալու ԵՄ անդամ։

Մեր քաղաքացիները նաև չգիտեն, որ ԵՄ անդամ դառնալու համար Հայաստանը պիտի բավարարի, այսպես կոչված, Կոպենհագենյան չափանիշներին, որոնք ներառում են քաղաքական, տնտեսական և իրավական լրջագույն ինդիկատորներ։

Այսօրվա Հայաստանը լիարժեք չի իրացնում նույնիսկ ՀՀ-ԵՄ գործող համաձայնագիրը` CEPA-ն, ուր մնաց՝ այս տեմպերով կարողանա բավարարել ԵՄ ստանդարտներին։

ԵՄ ներսում ընդլայնման թեման առհասարակ պոպուլյար չէ. եվրոպացիները գրեթե բոլոր երկրներում դեմ են միավորման սահմանների ընդլայնմանը` կանխատեսելով բազմաթիվ նոր տնտեսական, սոցիալական, անվտանգային, միգրացիոն և այլ խնդիրներ։ Ուստի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ եվրոպական էլիտան կարող է շնորհել քաղաքական որոշմամբ, զուտ սեփական հաշվարկի հիման վրա, ինչպես եղավ նույն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդավայի դեպքում։ Սակայն վերջնական անդամության հարցը լուծվելու է բացառապես ստանդարտներին համապատասխանության և բարենպաստ հանրային կարծիքի դեպքում:

Նույն եվրոպական արժեքներն այնքան են արժեզրկվել և դարձել գեոպոլիտիկայի զոհ, որ չեմ բացառում, որ եթե նույնիսկ Լուկաշենկոն հակառուսական հայտարարություններ սկսի անել, ապա իսկույն կհռչակվի դեմոկրատիայի Батька:

Հայտնի է, որ Բրյուսելի ամենահայտնի սիմվոլներից է միզող տղայի արձանը, ով, ըստ լեգենդի, ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում է բավարարել սեփական կարիքը` փրկելով քաղաքը վերահաս հրդեհից։ Ցավոք, Հարավային Կովկասում բռնկված հրդեհը Բրյուսելի միզող տղան հանգցնել ի վիճակի չէ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հրապարակ»․ Բանակ կա, սահմանապահ կա«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ»«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. ԱվինյանՀրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըSABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքըԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
Ամենադիտված