Խստորեն դատապարտում ենք Crocus City Hall-ում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը. Շարմազանով
ԲլոգոսֆերաՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.
«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի և անձամբ իմ անունից մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական ռուս ժողովրդին։
Ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին, խորին ցավակցություն և անկեղծ ուժ՝ զոհվածների բոլոր հարազատներին։
Մենք խստորեն դատապարտում ենք Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։
Մենք ձեզ հետ կիսում ենք կորստի վիշտն ու ցավը։
Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։
Մենք սգում ենք ձեզ հետ՝ մեր եղբայրներ ու քույրեր»։