Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան
ՔաղաքականՍա այնպիսի կարևոր ու լրջագույն հարց է, որի շուրջ անհրաժեշտ է լսել հասարակության ամենատարբեր շերտերի կարծիքը, պետք է լսել քաղաքական ուժերի դիրքորոշումը, հասարակական ուժերի դիրքորոշումը և ամենակարևորը պետք է լսել քաղաքացիների մեծամասնությն դիրքորոշումը և մենք շարժվում ենք այդ ճանապարոհով: Այս մասին ասաց Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Հանուն ՀՀ եվրոպական ինտեգրման թեմայով Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողովին, անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը:
«Որպես կառավարող կուսակցություն լսում ենք թե ինչ են ասում քաղաքկան ուժերը, հսարակական ուժերը և ՀՀ քաղաքացիենրը»,-ասաց նա և նշեց, որ այդ հարցի շոյւրջ քննարկումները ընթանում են նաև մեր կուսակցության ներսում:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ վարչապետի քննարկումներին, նա հիշեցրեց, որ ֆորմատ կար քաղաքական ուժերի առաջնորդների հետ հանդիպման և եթե կա մտահոգություն, որ այդ հանդիպումները պակասել են, այդ մտահոգությունը կփոխանցի վարչապետին: