Հայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Արտաքին ՔաղաքականՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ի վերջո, ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է գործիքի՝ հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման համար, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի հիմնարար շահերին»,- ասվում է գրառման մեջ։
Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը, Բրյուսելը և Երևանը շինծու տարակուսանք են ցուցադրում, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք բարձր մակարդակի Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «մտահոգություն» առաջացնում շատերի մոտ, և, միաժամանակ, պնդում են, որ հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։
«Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներն ուղղակիորեն ասում են մեր գործընկերներին, որ իրենց հիմնական ուշադրությունը բացառապես Ռուսաստանի Դաշնության դեմ է։ Դա հենց այն է, ինչ նրանք ասում են՝ բաց տեքստով»,- հայտարարել է Զախարովան։