Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան
ՔաղաքականԼրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանըանը արադարձել է Բաքվում պահվող մեր հայրենակիցների խնդրին, մասնավորապես նշելով, որ Բաքվի վարքագիծն անընդունելի է, որ այդ ուղղությամբ իրենց միջազգային գործընկերների հետ կապերը կակտիվացնեն։
«Բաքվում պահվող մեր հայրենակիցների իրավունքների մասով և այն, ինչ այս պահին ադրբեջանցիները հրապարակել են կամ հարցազրույցները պետք է հրապարակեն, անընդունելի եմ համարում, սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ կամ այն հարցազրույցը, որը այդ պայմաններում է տեղի ունենում»,- հավելել է Բաքոյանը: