ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
ՔաղաքականՄիջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ներկայացուցիչները մարտի 28-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
IRI-ի ներկայացուցիչները ԿԸՀ աշխատակազմին են ներկայացրել իրենց իրականացրած հետազոտության արդյունքները, որտեղ ի թիվս այլ պետական գերատեսչությունների, անդրադարձ կա նաև ԿԸՀ-ի վերաբերյալ։
Ըստ հարցվողների պատասխանների՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է։
Ըստ կից գծապատկերի՝ 2023-ի դեկտեմբերին հարցվածների 52%-ը գոհ է եղել ԿԸՀ աշխատանքից։