ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան
ՔաղաքականՀայաստանը միշտ էլ ձգտել ու գնացել է եվրոպական արժեհամակարգի ուղղությամբ, մինչև որ սեպտեմբերի 2-ին չբռնեցին ու չներքաշեցին մեզ այլ համակարգի մեջ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով` այս պահին պետք է ճիշտ կազմակերպել այդ ուղղությամբ գնալու գործընթացքը։
«Չենք կարող դիմում գրել ու ասել` բարև ձեզ, եկել ենք։ Պետք է շատ բաներ համապատասխանեցնեք եվրոպական ստանդարտներին, որպեսզի մեր հարևանների նման տարիներ շարունակ թեկնածուի կարգավիճակում չմնանք»,– ասաց նա։
ԱԺ նախագահը նաև նշեց, որ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում ապրիլի կեսերին։
Նա ասաց, որ ՀՀ-ն առաջին անգամ է հրավիրված, ու հետխորհրդային որևէ այլ երկիր հրավիրված չէ, այդ թվում՝ անդամության հավակնողները։