«90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին։ Հանրայինի եթերում Սիմոնյանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն խոսքերին, որ Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի։
«Ինչո՞ւ Ռուսաստանը նույն խանդավառությամբ չի մեկնաբանում ադրբաջանական կողմին, օրինակ՝ Ալիև-Զելենսկի հանդիպումը, բազմամիլիոնավոր դոլարների օգնությունն Ուկրաինային և այլն։
Իրենք ի՞նչ գիտեն, որն է հայ ժողովրդի հիմնարար շահը։ Մեզ համար դա անկախ, անվտանգ երկիրն է, որը փորձում ենք ստեղծել և պնդացնել, որովհետև 90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք։ Դա եղել է թվացյալ, կիսակախյալ վիճակ՝ մինչ օրս»,- ասել է նա։
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ որևէ մեկը ՌԴ դեմ ոչինչ չի անում։