Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում
ԻրավունքՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները մարտի 28-ին Հրազդանի կիրճում հայտնաբերել և բաժին են տարել 45-ամյա Սամվել Կ.-ին: Նա 2023 թ. մարտի 30-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սամվել Կ.-ն ներկայացվել է Կենտրոնական բաժին: