Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)
ԼուսանկարներՖրանցիսկոս պապը Ավագ հինգշաբթիի ծեսն է կատարել Հռոմի Ռեբիբիա բանտի կանանց բաժնում։
Ինչպես հայտնում է Vatican News պորտալը, ավանդույթի համաձայն՝ նա լվացել է 12 բանտարկյալների ոտքերը՝ ի հիշատակ Քրիստոսի նմանատիպ ժեստի, ով վերջին ընթրիքից առաջ լվացել է առաքյալների ոտքերը։ Ինչպես նշվում է, առաջին անգամ ծեսին մասնակից են դարձել բացառապես կանայք։
Նախորդ տարիներին Ավագ Հինգշաբթի օրը Ֆրանցիսկոսի ծիսակարգին կանայք նույնպես մասնակցել են, բայց սա առաջին անգամն է, որ բոլոր 12-ը կին են։ Նախկինում ծեսին մասնակցել են նաև միգրանտներ, և ոչ բոլորն են եղել քրիստոնեական հավատքի։
Սա առաջին դեպքը չէ, երբ պոնտիֆիկոսը բանտում Ավագ Հինգշաբթի արարողություն է կատարում Սուրբ Զատիկից առաջ։ Այս այցելությունները մասնավոր են:
Մարտի 31-ին կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Զատիկը։ Ավանդույթի համաձայն՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հավատացյալներին կդիմի «Urbi et orbi» («Քաղաքը և աշխարհը») քարոզով։