Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում
ՀասարակությունԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում, ինչպես նաև կենտրոնական գրասենյակում։ Մասնավորապես, Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարված ահաբեկչության քրեական վարույթի շրջանակներում լայնամաշտաբ խուզարկություններ են իրականացվում՝ շուրջ 40 հասցեներում։ Այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին, 3 քաղաքացի զինված ներխուժել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, 2 հոգի կալանավորված են, իսկ մյուսը գտնվում է բուժհաստատություն։