Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
ՔաղաքականԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մեկնում է Մոսկվա:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
«Նոր դարաշրջան, նոր ճանապարհներ» երկրորդ համաժողովին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 18-20-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Է. Խանզադյանին՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: