Արտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետ
ՀասարակությունԱռողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի, պոլիկլինիկաների, ինչպես նաև` գյուղական ամբուլատորիաների տնօրենների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը, ծագող խնդիրները, առաջ քաշվել դրանց օպերատիվ լուծում տալու ուղիները:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը` նպատակ ունենալով քայլ առ քայլ հասնելու առողջապահական համակարգի ամբողջական թվայնացման: