Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում շինություն է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարելով կրակը այնտեղ հայտնաբերել են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 54-ամյա Սուրեն Մ․-ի դին։ Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը նշված գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։