Սիամական երկվորյակն ամուսնացել է վետերանի հետ (լուսանկարներ)
ԱյլԷբբի և Բրիթանի Հենսելները, ովքեր հայտնի են դարձել TLC ռեալիթի շոուի շնորհիվ, ամուսնացել են: Իսկ ավելի ճիշտ՝ ամուսնացել է Էբբին ԱՄՆ բանակի վետերան, բուժեղբայր Ջոշ Բոուլինգի հետ։ Այս մասին գրում է Today-ը։
Երկվորյակներն իրականում ամուսնացել են 2021 թվականին, սակայն իրենց ամուսնությունը գաղտնի են պահել հանրությունից։ Այժմ քույրերն իրենց սոցիալական ցանցերում արարողությունից կադրեր են հրապարակել։
34-ամյա Էբբին և Բրիթանին հայտնի են դարձել 2012 թվականին «Էբբի և Բրիթանի» ութ էպիզոդից բաղկացած շոուի հեռարձակումից հետո:
Հաղորդվում է, որ քույրերն աշխատում են որպես ուսուչուհի իրենց հայրենի Մինեսոտա նահանգում: