Ինչ հանգամանքներում է մահացել «Կրոկուսի» ահաբեկչությունից տուժածներին օգնության հասած Կարենը․ մանրամասներ
ՀասարակությունԿարեն Ենգիբարյանը ժամանել է այրվող «Կրոկուս Սիթի Հոլ», արձագանքելով ընկերոջ խնդրանքին՝ իր բաճկոնը տվել է փողոցում գտնվող մի տղամարդու, մտել շինություն և օգնել մարդկանց տարհանել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի աշխատակից Հովհաննես Մինասյանը։
«Երբ ահաբեկչությունը տեղի ունեցավ, ընկերը զանգահարել է նրան, ասել, որ իր (ընկերոջ) մայրն այնտեղ է և օգնություն է խնդրել: Ընկերոջ մայրը, ցավոք, մահացել է, նրան երեկ հուղարկավորել են: Երբ Կարենը հասավ «Կրոկուս», նա սկսեց օգնել բոլորին՝ կախված իրավիճակից. նա իր բաճկոնը տվել է մի մարդու, ով մրսում էր փողոցում, և շտապել է շենք՝ օգնելով մարդկանց դուրս գալ տարածքից»,- ասել է Մինասյանը։
Մինասյանը պատմել է, որ երբ Կարենը դուրս է եկել շենքից, թեթև հագուստով լինելու պատճառով մրսել է։
Նրա խոսքով՝ երբ Կարենը հասել է տուն, ինքնազգացողությունը վատացել է, իսկ երկրորդ օրը կինը շտապօգնություն է կանչել։ Կարենը մահացել է հիվանդանոցում։
«Նա 35 տարեկան էր, այնքան բարեհամբույր մարդ էր, սիրում էր կատակել, շատ համեստ էր»,- նշել է Հովհաննեսը։