ԱՊՀ հարթակով համագործակցությունը կշարունակի մնալ ՌԴ առանցքային առաջնահերթությունը․ Օվերչուկ
ՀասարակությունՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անցկացրել է Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդի նիստը,
հայտնում են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։
Նիստի մասնակիցները քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
2024 թվականին Ռուսաստանը նախագահում է ԱՊՀ-ում․
«Մեր նախագահության ուշադրության կենտրոնում է տնտեսական փոխգործակցության խորացումը, առաջին հերթին պարենային, տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և լոգիստիկայի, բնապահպանության, նորարարության, թվայնացման ոլորտներում, արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդումը», – նշել է փոխվարչապետը:
Ալեքսեյ Օվերչուկն ընդգծել է, որ համագործակցությունն այս հարթակում կշարունակի մնալ Ռուսաստանի Դաշնության առանցքային առաջնահերթությունը: