Ցավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանավոր զավակի մահվան մասին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցել է
ՀասարակությունՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցական հեռագիր է հղել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունից տուժածներին օգնության հասած Կարեն Չիլինգարյանի մահվան կապակցությամբ․
«Ցավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանավոր զավակ, մեր ժամանակների հերոս Կարեն Ենգիբարյանի մահվան մասին:
Տեղեկանալով «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ Կարենն առանց վարանելու նետվել է տուժածներին օգնության։ Հերոսաբար վտանգելով իր կյանքը՝ նա օգնում էր մարդկանց՝ նրանց դուրս հանելով շենքից։ Տուժածներից մեկին նա տվել է իր վերնազգեստը, ինչի հետևանքով մրսել է։ Մի քանի օր անց նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ։ Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Կարենի ընտանիքին և հարազատներին:
Կարենի վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում (ք.Մոսկվա, Օլիմպիական պողոտա 9):