Վիրաբույժը փրկել է տղամարդուն, ով մանուկ հասակում 26 մետաղադրամ է կուլ տվել (լուսանկար)
ԱյլԽերսոնի մարզում վիրաբույժը շտապ վիրահատություն է կատարել Իվանովկա գյուղում և պացիենտի ստամոքսից հանել 26 մետաղադրամ, հայտնում է Ռոստովի մարզի առողջապահության նախարարությունը։
Պացիենտը հիվանդանոց է ընդունվել ստամոքսային արյունահոսությամբ։ Օգնության են հասել Ռոստովի բժիշկները։
«Իրավիճակը բարդանում էր արյան կորստի պատճառով` մոտ երեք լիտր արյուն,- ասել է վիրաբույժը:- Վիզուալիզացրել ենք խոցը, կարել այն, դադարեցրել արյունահոսությունը: Ներքևի հատվածը զննելիս օտար մարմիններ են նկատվել։ Եվ այնտեղից մետաղադրամներ ենք հանել, 26 հատ»։
Պարզվել է, որ պացիենտը դեռ երեխա ժամանակ կուլ է տվել հինգ ռուբլու չափի պղնձե մետաղադրամներ։
Վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել։ Առավոտյան տղամարդը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդաենյակ։