Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար. ՀՀ–ում ՌԴ դեսպան
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար, ինչի վկայությունն է ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում, «24News.am»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք միշտ համարել ենք, և այդ մասին հրապարակավ ասվել է, որ կարևոր է, որ հայերն ապրեն իրենց պատմական հայրենիքում՝ Ղարաբաղում։ Դրանով է պայմանավորված այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ղարաբաղցի այն հայերը, ովքեր ցանկանում են վերադառնալ, դրա իրավունքն ունեն։ Ես այնպես եմ հասկանում, որ ադրբեջանական կողմից այդ իրավունքը չի մերժվում»,- ասել է նա։