ԵՄ առաքելությունը բաց է Ադրբեջանի հետ համագործակցության համար. Տոյվո Կլաար
ԲլոգոսֆերաՀարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ կիսվելով ԵՄ առաքելության հայտարարությամբ։
«Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կատարում է թափանցիկություն ապահովելու էական գործառույթ։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ համագործակցության համար։ Եթե կան մտահոգություններ՝ դրանք պետք է հասցեագրվեն անվտանգ միջավայրում, օրինակ Վրաստանում Եվրոպական միության առաքելությունն այն ապահովում է բոլոր կողմերի հետ իր կանոնավոր շփումներով»,– գրել է Կլաարը։