Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի ու հասկանալի․ Վարդապետյան Քիմ Քարդաշյանը սպիտակի մեջ (լուսանկարներ) Նոր ԲԴԽ նախագահը չի ունենալո՞ւ կաշկանդվածություն, որ վաղն էլ վարչապետն իրեն կարող է խնդրել հրաժարական տալ․ լրագրողը՝ Փաշինյանին Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 Բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում. Էս մարդը ձեզ օգտագործել ու դեն է շպրտում. Սրբազանը՝ ՔՊ-ականներին Փաշինյանը բացահայտեց՝ ինչու է հեռացրել պաշտոնյաներին աշխատանքից (տեսանյութ) «Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը Հայկ Կոնջորյանի կնոջ երազանքը իրականացավ․ MediaHub Հայ-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ-ի համար մարտահրավեր կա. ԱՄՆ-ն ագրեսիվություն ունի Իրանի նկատմամբ, կարող է նոր էսկալացիա լինի․ միջազգայնագետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը առաջին հանդիպումն է անցկացրել Թրամփի հետ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 

ԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-Յորքում

Բլոգոսֆերա

168.am

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Փաշինյանին և Ալիևին ուղղված հեռախոսազանգերից հետո ռեգիոնալ այց կատարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությունը։

Հաքը սեպտեմբերի 18-ին Բաքվում էր, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, իսկ դրան հաջորդած հայաստանյան այցի ընթացքում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Պետք է նշել, որ Հաքի պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Լուիս Լ Բոնոն, և ուշագրավ է, որ Բաքվում այս պատվիրակությունն Իլհամ Ալիևի հետ հանդիպելու հնարավորություն չի ստացել։ Ավելին Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունն այս հանդիպման վերաբերյալ ընդհանուր առմամբ ադրբեջանական պահանջների ու դժգոհությունների շարք էր Արևմուտք-ՀՀ հարաբերություններից, ՀՀ-ից, ամերիկացի և արևմտյան պաշտոնյաներից, որոնք որոշակի աջակցություն են հայտնում Հայաստանին և քննադատում Ադրբեջանին։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Հաք-Միրզոյան հանդիպմանն ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ՝ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ առևտրի խթանման նպատակով: «Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը»,- ասված էր հաղորդագրությունում։

ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյան-Հաք հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Հատկանշական է, որ ամերիկյան ակտիվությունը Երևան-Բաքու գործընթացում նախորդում է Նյու Յորքում հաջորդ շաբաթ մեկնարկելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի շաբաթվան։ Մանհեթենում, որտեղ կանցկացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը, մեծ թափով ընթանում են նախապատրաստական աշխատանքները՝ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքի ծառայությունները տեղափոխվել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Բարձրաստիճան շաբաթը սկսվում է սեպտեմբերի 22-ին, առաջին երկու օրերին (սեպտեմբերի 22-23-ը) տեղի կունենա «Ապագայի գագաթնաժողով»-ը: Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 150-ը հանդիպմանը ներկայացված կլինեն պետությունների ղեկավարների ու վարչապետների, իսկ մնացածը՝ արտգործնախարարների մակարդակով։

Բարձր մակարդակի շաբաթն ավարտվում է սեպտեմբերի 30-ին: Միջոցառումներին ամենայն հավանականությամբ կմասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ քայլերի այս հաջորդականությունն ԱՄՆ-ի կողմից ամենևին պատահական չէ։

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ԱՄՆ-ը ամենայն հավանականությամբ փորձում է ԱԳ նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում կազմակերպել այս անգամ ՄԱԿ ԳԱ առաջիկա շաբաթվա շրջանակում։

«Հաշվի առնելով գործընթացի բարդությունը, ռեգիոն է ուղարկվել ԱՄՆ փոխպետքարտուղարը, որի ջանքերը մերժելն ավելի բարդ է, քան բանակցողի դեպքում, հատկապես, երբ նա համատեղությամբ նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն էր, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն բացասական որոշ զգացումներ է առաջացնում Ադրբեջանի կողմից։ Կարծում եմ՝ հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել, իսկ բեկումնային արդյունքների հարցում փոքր-ինչ կասկածում եմ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումը չի փոխվում ՀՀ-ին ուղղված պահանջների վերաբերյալ։ Իսկ ՀՀ-ի ակնկալիքը, ինչպես գիտենք, համաձայնագրի ստորագրումն է, որի վերաբերյալ Բաքուն դեռ պահանջներ ունի։ Ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը կրկին կփորձի»,- ասաց վերլուծաբանը։

Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ այս հանդիպման տապալման դեպքում ՌԴ-ն կփորձի հանդիպում կազմակերպել ԲՐԻԿՍ-ի շրջանակում։

«ՌԴ-ն էլ իր հերթին է փորձում ակտիվ աշխատել կողմերի հետ, Պուտինը եղավ Ադրբեջանում, զրույցներ եղան Փաշինյանի հետ, ապա ՌԴ փոխվարչապետը եղավ ՀՀ-ում ա թերևս քննարկելու համար ՀՀ դժգոհությունները ռուսական միջնորդությունից և ՀՀ-ի համար անընդունելի կետերը։ Ինչպես տեսնում ենք, աշխարհաքաղաքական այս մրցակցության պայմաններում ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրը ևս դարձել է մրցակցության առարկա, ինչը սպասելի զարգացում էր»,- ասաց վերլուծաբանը։

Քաղաքագետը կարծում է նաև, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանդիպումները, բացի ռեգիոնալ հակամարտությունների կարգավորումից, ունեն այլ հարթություն ևս։ «Վրաստանի մի շարք հակաարևմտյան քայլերի ու առաջիկա ընտրությունների ֆոնին անկանխատեսելի ելքի ֆոնին ԱՄՆ-ը հասկանալիորեն փորձում է ռեգիոնում սերտացնել կապերը ՀՀ-ի հետ, կանխատեսելով որոշակի խնդիրներ վրացական ուղղությամբ։ Ուստի, բացի Երևան-Բաքու գործընթացում արևմտյան հետաքրքրությանը, կա նաև երկկողմ հարաբերություններում այլ բաղադրիչ»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածելով Արցախի բռնի տեղահանության և հայաթափման մեկ տարելիցի կապակցությամբ, առանձնահատուկ շեշտել էր ՄԱԿ ԳԱ հարթակում սպասվող քննարկումները։

«Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարևորությունը»,- նշված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանում զորահավաք չկա. Պեսկով Միանձնյա որոշում է եղել․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով (տեսանյութ) Ուկրաինան չպետք է ինքնուրույն բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ. Անգելա Մերկել Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի ու հասկանալի․ Վարդապետյան Քիմ Քարդաշյանը սպիտակի մեջ (լուսանկարներ) Նոր ԲԴԽ նախագահը չի ունենալո՞ւ կաշկանդվածություն, որ վաղն էլ վարչապետն իրեն կարող է խնդրել հրաժարական տալ․ լրագրողը՝ Փաշինյանին Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 Բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում. Էս մարդը ձեզ օգտագործել ու դեն է շպրտում. Սրբազանը՝ ՔՊ-ականներին Փաշինյանը բացահայտեց՝ ինչու է հեռացրել պաշտոնյաներին աշխատանքից (տեսանյութ) «Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը Իսրայելը ավիահարված է հասցրել է Բեյրութին. կան զոհեր Հայկ Կոնջորյանի կնոջ երազանքը իրականացավ․ MediaHub Հայ-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցելՀՀ-ի համար մարտահրավեր կա. ԱՄՆ-ն ագրեսիվություն ունի Իրանի նկատմամբ, կարող է նոր էսկալացիա լինի․ միջազգայնագետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը առաջին հանդիպումն է անցկացրել Թրամփի հետ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Այսօրվա փոխարժեքները․ մանրամասներ Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Օրբանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ» Արարատից 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»․ Shamshyan Լույս չի լինելու․ հասցեներ Փաշինյանն ասաց բառացի նույն միտք, որը ադրբեջшնgի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս. Մամիջանյան Նոյեմբերի 23-ի աստղագուշակԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Հովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին. 24News Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան Արցախը հանձնել է թուրքին, զոհել է մի ողջ սերունդ ու ասում է՝ եկեք հանրաքվե անենք․ ՍաղաթելյանՄեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում է Արևմտյան Ադրբեջան տերմինը․ Փաշինյան Բա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա Հովսեփյան Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով․ «Ժողովուրդ» Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ․ «Հրապարակ» Ովքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու Էդգար Ղազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին․ «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան․ «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով․ «Փաստ» Կարդարացնե՞ն Փաշինյանի հույսերը իր ընտրած կին կադրերը, բավական խնդրահարույց է․ Նարինե ԴիլբարյանՓոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում. «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
Ամենադիտված