Իսրայելը պատասխանել է Էրդողանի՝ «Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտավ Լիբիա և Ղարաբաղ» հայտարարությանը
ԻրավունքԻսրայելի ԱԳՆ-ն, ի պատասխան Էրդողանի՝ Իսրայել զորքեր մտցնելու սպառնալիքին, նրան համեմատել է 2006 թվականին մահապատժի ենթարկված Սադամ Հուսեյնի հետ։
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Նա պարզապես պետք է հիշի, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, և ինչպես ավարտվեց այդ ամենը», -X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը:
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան, որպեսզի օգնի պաղեստինցիներին, կարող է մտնել Իսրայել «ինչպես մտավ Լիբիա և Ղարաբաղ»։
«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անել այս անհեթեթ բաները Պաղեստինի հետ։ Ինչպես մենք գնացինք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, այնպես էլ կարող ենք անել նրանց հետ»,- ասել է Էրդողանը։