Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ-Պետերբուրգ
Վերջին լուրեր
Վաղը` հոկտեմբերի 18-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 31-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Այցի շրջանակում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը: Վարչապետը հանդես կգա նաև դասախոսությամբ՝ Սանկտ-Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանում:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)