Իլոն Մասկը տգեղ բան արեց. Կադիրով (լուսանկար)
Բլոգոսֆերա«Իլոն Մասկը տգեղ բան արեց»,- Telegram-ի իր ալիքում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Ըստ նրա գրառման՝ Իլոն Մասկը հեռակա կարգով անջատել է Cybertruck-ը, որն ավելի վաղ նվիրել է Կադիրովին։
«Նա սրտանց թանկարժեք նվերներ է տալիս, իսկ հետո հեռակա կարգով անջատում։
Հավանաբար հիշում եք նրա նվերը՝ Cybertruck-ը, որը մենք զինեցինք գնդացիրով և ուղարկեցինք հատուկ ռազմական գործողության գոտի... Մասկը վերջերս հեռակա կարգով անջատել է Cybetruck-ը։ Սա տղամարդու արարք չէ: Ես ստիպված էի հրելով քարշ տալ երկաթե ձին։ Ինչպե՞ս, Իլոն: Ճի՞շտ բան ես անում»,-գրել է Կադիրովը։