Վրացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ երկխոսությանը. հարցում
Տարածաշրջան
Ռուսաստանի հետ երկխոսությանը կողմ է հանդես գալիս Վրաստանի քաղաքացիների 94%-ը. այս մասին վկայում են ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) իրականացրած հարցման արդյունքները. փոխանցում է ВЗГЛЯД–ի թղթակիցը Թբիլիսիից:
Հարցվածների 83%-ը լիովին աջակցում է այս երկխոսությանը, իսկ 11%-ը «մասնակի» է աջակցում: «Կտրականապես դեմ» է ընդամենը 2%-ը: Մնացածը հրաժարվել է պատասխանել: Ըստ նույն հետազոտության՝ վրացիների 52%-ը կարծում է, որ Վրաստանում իշխանափոխությունը կբարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ 34%-ը կարծում է, որ այս հարաբերությունները կբարելավվեն «մասնակիորեն»:
Ընդ որում, Վրաստանի քաղաքացիների 65%-ը մասամբ կողմ է հանդես գալիս Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Հարցումներն անց են կացվել Վրաստանում նոյեմբեր 9-21-ը 1500 հարցվածների մասնակցությամբ: Տվյալ ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահը սենատոր Ջոն Մաքքեյնն է, ով հանդիսանում է նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի լավ ընկերը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան