Ուկրաինացի պատգամավորն ադրբեջանցիներին և վրացիներին չարորակ ուռուցք է անվանել
Տարածաշրջան
Ղրիմի ադրբեջանական համայնքը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ֆյոդոր Նեգոյին, ով վիրավորել է ադրբեջանցիներին և վրացիներին: Համապատասխան դիմումը մոտ օրերս կուղարկվի Ուկրաինայի խորհրդարանին: Այս մասին հաղորդում է Vesti.az-ը՝ հղում կատարելով ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Ղումբաթովին:
Նեգոյի հայտարարությունը, որը կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել, հնչել էր դեկտեմբերի 6-ին մամլո խորհրդակցության ժամանակ: «Տեսե՛ք, որ մեր շուկաներում առևտրով զբաղվում են վրացիներն ու ադրբեջանցիները: Նրանք մեր պետության չարորակ ուռուցքներն են: Ռուսաստանը նրանց դուրս շպրտեց, նրանք տաք տեղ գտան Ուկրաինայում»,-պատգամավորի խոսքերը մեջբերում է «Խերսոնսկայա գազետա»-ն:
Այդ որոշումն առաջ բերեց Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան զայրույթը: Վերջինս այժմ պատրաստում է հատուկ դիմում «երկրի համապատասխան մարմիններին»: Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսը նույնպես խոստացել է «կոշտ արձագանքել» վիրավորանքին:
«Մենք արդեն զբաղվում ենք Ֆյոդր Նեգոյին փնտրելով, որպեսզի նրանից պարզենք, թե ինչն է հիմք հանդիսացել նման քսենոֆոբ արտահայտության համար, ինչպես նաև պահանջելու ենք, որ նա հանդես գա հրապարակային հերքումով»,-ասել է կոնգրեսի ղեկավար Ռովշան Տագիևը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան