Վրաստանը չեղյալ է հայտարարում թմրանյութերի օգտագործման համար սահմանված պատիժը
Տարածաշրջան
Վրաստանում առաջարկել են չեղյալ հայտարարել թմրանյութեր օգտագործելու համար սահմանված քրեական պատասխանատվությունը: Համապատասխան օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան, հայտնում է Грузия-Online-ը:
Փաստաթուղթն իրենից ներկայացնում է պետության քրեական օրենսգրքի որոշակի փոփոխում: Դրա համաձայն՝ առաջարկվում է քրեական պատասխանատվությունից ազատել այն անձանց, ովքեր առանց բժշկական համապատասխան նշանակումների պահում և օգտագործում են քիչ քանակությամբ թմրադեղեր և կախվածության մեջ չեն դրանցից:
Վրաստանի գործող քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն՝ թմրանյութերի անօրինական պահման, օգտագործման և տարածման համար նախատեսվում է տուգանք՝ դրամական տույժի կամ հասարակական աշխատանքի տեսքով, նույնիսկ՝ ազատազրկում: Ազատազրկում է սպառնում նաև այն մարդկանց, ովքեր հրաժարվում են հարկադիր բուժում ստանալ թմրանյութերից ունեցած իրենց կախվածությունից:
Ադրբեջանական Trend գործակալության տեղեկություններով՝ Վրաստանում 250 հազար թմրամոլ կա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան