Ռուս-վրացական բանակցությունները կկայանան դեկտեմբերի 13-14-ին Ժնևում
Տարածաշրջան
2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո դեկտեմբերի 13-14-ը Ժնևում առաջին անգամ տեղի կունենա ռուս-վրացական առանց միջնորդների բանակցային գործընթաց. հայտնում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Վրաստանի պետքարտուղարությանը: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն դեկտեմբերի 12-ին ժամանելու է Ժնև:
Այնտեղ է գտնվելու նաև ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ով մասնակցելու է Աբաշիձեի հետ կայանալիք հանդիպմանը:
Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, առաջին հանդիպման ժամանակ քննարկվելու են միայն տեխնիկական հարցեր: «Այդպիսին է բանակցությունների ձևաչափը, նրանց հերթականությունը, ինչպես նաև ռուսական կառավարության կարգավիճակը»,- նշել է նա:
Նախարարը հավելել է, որ առաջին հանդիպումից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ, սակայն նրանով կորոշվեն հետագա ձևաչափի հեռանկարները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան