Ռուսաստանն ու Վրաստանն այսօր ուղիղ բանակցություններ են վարելու
Տարածաշրջան
Ուրբաթ օրը Ժնևում 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո առաջին անգամ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն առանց միջնորդների երկկողմ հանդիպում են ունենալու. հայտնում է Взгляд-ի հատուկ թղթակիցը Թբիլիսիից:
Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ նա դրական է տրամադրված: «Հանդիպումն անցնելու է առանց նախապայմանների»,-հավելել է նա:
Զուրաբ Աբաշիձեն Իմեդի-ին տված հարցազրույցում իր հերթին հայտարարել է, որ ուշադրության կենտրոնում լինելու են առևտրա-տնտեսական և հումանիտար հարաբերությունները:
«Սակայան հիմնականում, կարծում եմ, մենք պետք է խոսենք նման հանդիպումներ կազմակերպելու գաղափարի մասին, ընտրենք դրանց ձևաչափը: Դա երկար և ժամանակատար գործընթաց է, ուստի շուտափույթ և գերագնահատված արդյունքների մի՛ սպասեք»,-ասել է Աբաշիձեն:
Հանդիպումն ընթանալու է դռնփակ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան