Հայաստանի դերը բավականին մեծ է Իսրայել–Իրանական հարաբերություններում
Տարածաշրջան
«Հայաստանի դերը բավականին մեծ է Իսրայել–Իրանական հարաբերություններում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Հայաստանը ամեն կերպ փորձում է թուլացնել առաջացած լարումը՝ հավելելով, որ բախման դեպքում ոչ մի պետություն չի կարող կանգնեցնել այն։
Կարելի է ասել, որ ակտիվ չեզոքությունն արդարացված է Հայաստանի կողմից։
«Առաջացած խառնաշփոթից օգտվելով՝ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, սակայն այս և մյուս հարցերում կանխատեսումներ անելը շատ դժվար է. թե ինչպիսի զարգացում կունենան այս լարված հարաբերությունները պարզ կդառնա ժամանակի ընթացքում», – նշեց ռազմական փորձագետը։
Նրա խոսքերով՝ փորձագետներից մեկն ասել է, որ սա կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի այս հարցում Թուրքիան, փորձագետն ասաց, որ Թուրքիան չի ներքաշվելու այս բախման մեջ. «Չթշնամանալ, բայց և պատերազմել. այս քաղաքականությունն է որդեգրել Թուրքիան», – տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան