Ռուսաստանի հետ երկխոսությունը Վրաստանի բնակչության պահանջն է. Պաշտոնական Թբիլիսի
Տարածաշրջան
Ռուսաստանի հետ երկոսությունը հնարավոր է, և դա ցույց տվեց երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որը կայացավ անցած շաբաթ Շվեյցարիայում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն. հաղորդում է Новости-Грузия-ն:
Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը Վրաստանի բնակչության պահանջն է և ժողովրդի տրամադրվածությունը: «Երկխոսություն վարե՛ք Ռուսաստանի հետ: Այսպես է կարծում Վրաստանի ժողովուրդը: Մենք չենք կարող Ռուսաստանի հետ անընդհատ կոնֆլիկտի մեջ գտնվել: Ես անձամբ չեն ճանաչում այլ երկիր, որը Ռուսաստանի հետ նման հարաբերություններ ունենար, ինչպիսին ունենք մենք այժմ»,- ասել է նա, նշելով, որ Ռուսատսանի հետ հարաբերությունների հետ բարելավմանը կողմ են նաև Վրաստանի արևմտյան գործընկերները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան