Ուզբեկստանը պաշտոնապես դուրս եկավ ՀԱՊԿ-ի կազմից. Լուկաշենկո
Տարածաշրջան
Ուզբեկստանը պաշտոնապես դադարեցրել է ՀԱՊԿ-ին (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) իր անդամակցությունը. չորեքշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. տեղեկացնում է BBC-ն:
Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի կազմից դուրս բերելու մասին որոշումը կայացվել է կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու դիմում էր ներկայացրել դեռևս 2012թ. ամռանը: Տաշքենդը մեկ անգամ արդեն հրաժարվել էր կազմակերպության անդամակցությունից 1999-ին, սակայն 2006թ. վերականգնել էր այն:
ՀԱՊԿ-ի անդամ պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան