Արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է
Տարածաշրջան
Հունվարի 17–ին Նախիջևանում կայանալիք եռակողմ հանդիպումը, որին մասնակցելու էին Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, անհայտ պատճառով հետաձգվել է։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։
Ալի Աքբար Սալեհիի, Էլմար Մամեդյարովի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա նոյեմբերին՝ երեք երկրների փոխարտգործնախարարների` Նախիջևանում կայացած հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան