Սաակաշվիլիի և Կլիչկոյի կուսակցությունները կհամագործակցեն
Տարածաշրջան
Վիտալի Կլիչկոյի УДАР կուսակցությունն ու Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հայտնում է УНИАН-ը, փաստաթուղթը ստորագրվել է կիրակի օրը Կլիչկոյի՝ Թբիլիսի կատարած այցի ընթացքում: Փաստաթղթի համաձայն՝ կուսակցությունները մտադիր են շարունակական երկխոսություն վարել Վրաստանի և Ուկրաինայի, ԵՄ-ի սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական զարգացման արդիական հարցերի շուրջ: Կողմերը հույս են հայտնել, որ իրենց համագործակցությունը, մասնավորապես, կօգնի Ուկրաինայի եվրաինտեգրմանը:
Նշենք, որ Թբիլիսիում Վիտալի Կլիչկոն հանդիպել է Միխայիլ Սաակաշվիլիի հետ: «Ես համեմատում եմ 90-ականների վերջում Վրաստանից ստացված իմ տպավորությունները և այն, ինչ տեսնում եմ հիմա: Տարբերությունը սկզբունքների մեջ է: Սա բոլորովին այլ երկիր է: Վերջին օրինակը խորհրդարանական ընտրություններն էին: Վրաստանը բոլորին ցույց տվեց, որ ժողովրդավարական պետություն է, որտեղ ընդդիմությունը կարող է իշխանության գալ ժողովրդավարական ընտրությունների միջոցով»,-ասել է Կլիչկոն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան