Ձերբակալվել է հայ–վրացական սահմանին
Տարածաշրջան
Ինչպես հաղորդում է «Новости-Грузия»–ն, հայ-վրացական սահմանին ձերբակալվել է Ռուսաստանի դաշնության քաղաքացի Արմեն Գասպարյանը։
Ըստ Վրաստանի սահմանապահ ոստիկանության՝ վերջինս ձերբակալվել է մի քանի օր առաջ, սահմանը ապօրինի անցնելու փորձ կատարելու համար։
Սահմանն ապօրինի փորձ անելու մեղադրանքով ՌԴ քաղաքացուն սպառնում է մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում։
Ըստ «Тренд» լրատվական գործակալության՝ Գասպարյանը համարվում է Բրյանսկի բնակիչ։ Նա փորձել է Հայաստանից դեպի Ռուսաստան վերադառնալ Վրաստանի տարածքով։ Սակայն չի հաղորդվում արդյո՞ք ձերբակալվածն իրեն մեղավոր ճանաչում է սահմանը ապօրինի հատելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան